Հայաստանում նոյեմբերին կյանքի կկոչվի «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» զարգացման ճամբարի նախագիծը, որը լայն հեռանկարներ կբացի հայ պատանիների առջև: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը։
Bsports-ը տաղանդներ է փնտրում Հայաստանում. «թիրախում» պատանի ֆուտբոլիստներն են
«Bsports» պորտուգալական աշխարհահռչակ ակադեմիան առաջին անգամ Հայաստանում անց է կացնելու մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար: Պորտուգալիայից կժամանեն երկու անվանի մասնագետներ, որոնցից մեկը` Պեդրու Լեյտիսը աշխատել է «Բարսելոնա» և «Յուվենտուս» ակումբների մանկապատանեկան թիմերի հետ:
«Մեր միջոցառման արդյունքում ընտրված երկու լավագույն հայ պատանիներն անվճար կմեկնեն Պորտուգալիա և վերոհիշյալ ակադեմիայում մեկ ամիս կկատարելագործեն իրենց վարպետությունը: Հաջողության դեպքում հետագայում կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում»,- տեղեկացրեց Ղասաբօղլյանը:
«Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ». ինչպես է Հայաստանի հավաքականը լրացնում բացը
«Bsports»–ի հիմնական առաքելությունն է գտնել ու աջակցել սկսնակ տաղանդավոր ֆուտբոլիստներին, խթանել նրանց հետագա առաջընթացը և ուրվագծել հնարավոր պրոֆեսիոնալ հեռանկարները։