Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով

Երևանի քաղաքապետարանը մետրոպոլիտենի վերազինման ծրագիր է մշակում։ Մետրոյով երթևեկել հնարավոր կլինի ոչ միայն ժետոններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանյան մետրոյի ուղեվարձն առաջիկայում հնարավոր կլինի վճարել բանկային պլաստիկ քարտերով, բջջային հավելվածներով, pay pass վճարային համակարգով։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

«Դեռևս մարտ ամսից մենք սկսեցինք ուսումնասիրություններ է իրականացրել մետրոյի ֆինանսական համակարգում։ Իրականացրեցինք ֆինանսական աուդիտ, և, բնականաբար, այդ գնահատականը ցածր էր, վատն էր։ Եվ մենք ձեռնամուխ եղանք նոր վճարային համակարգի մշակմանը»,– ասաց Սարգսյանը։

Երևանի փոխքաղաքապետի խոսքով` նոր համակարգի ներդրման համար կհայտարարվի մրցույթ։

Հայկ Սարգսյանը հույս հայտնեց, որ նոր համակարգը կսկսի գործել 2020թ–ի ընթացքում։