Ուշադրություն․ AirPods Pro ականջակալների կրկնօրինակներն արդեն արտադրվում են. լուսանկար

Apple-ի թողարկած պաշտոնական ապրանքը դեռ չի հասցրել նորմալ վաճառվել, բայց Չինաստանում արդեն կեղծում են այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Տարատեսակ չինական խանութներ արդեն սկսել են վաճառել Vpods Pro ականաջակալները, որոնց գինը 40 դոլար է այն դեպքում, երբ AirPods ականջակալները, որոնց վաճառքը սկսվել է երեկ, գնահատվում է 250 դոլար։

​Բնականաբար, Vpods Pro-ն տեսքով  AirPods Pro-ի ճշգրիտ կրկնօրինակը չէ, բայց սա ընդամենն առաջին քայլն է։ Անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսների ընթացքում շուկայում կհայտնվեն 100 տոկոս նմանությամբ կրկնօրինակներ, որոնք իրականից տարբերելը գրեթե անհնար կլինի։

Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը

Ixbt.com կայքը, հղում անելով իր վստահելի ինսայդերներին, տեղեկացնում է, որ Չինաստանում արդեն սկսվել է AirPods Pro ականջակալների ճշգրիտ կրկնօրինակների արտադրությունն ու շուտով կսկսվի դրանց վաճառքը։

Հարկ է նշել, որ չինական արտադրողներն ավելի վաղ կարողացել են կրկնօրինակել ոչ միայն Apple AirPods-ի դիզայնը, այլ նաև ֆունկցիոնալությունը։

Հետաքրքիր է, թե ինչ արագությամբ շուկայում կհայտվեն Apple AirPods Pro-ի կլոնները։