Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն իր համերգի ընթացքում վարպետության դաս է անցկացրել հանդիսատեսի և երաժիշտների համար՝ երգելով «Երկիր հայրենի» ստեղծագործությունը: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:
««Ես մի բուռն եմ քո հողի, ես մի զարկն եմ քո բազկի...». վարպետության դաս՝ Ռոբերտ Ամիրխանյանից»,- գրված է տեսանյութի տակ։
Facebook-յան օգտատերերին շատ է դուր եկել մաեստրոյի կատարումը, և նրանք դրական մեկնաբանություններ են գրել: «Սա ոչ միայն վարպետության դաս է, այլ նաև հայրենասիրության և մեծագույն նվիրումի...», «Սրանից էլ լավ հիմն», «Ապրեք և ապրի իմ հայրենի երկիր Հայաստանը»,- գրել են նրանք:
Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոբերտ Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել էր իր մասնագիտական գործունեության և անելիքների մասին: Կոմպոզիտորը տեղեկացրել էր, որ հոկտեմբերին համերգներ կունենա Արցախում, իսկ նոյեմբերի 23-ին՝ Երևանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։
«Հոյ, Նազան» ու «Դլե յաման». ճապոնացիները Կոմիտաս են երգում. տեսանյութեր