Կամաց–կամաց տաք շորերն ու անձրևանոցները պատրաստեք. եղանակի տեսություն

Հոկտեմբերն ինչպես տաք սկսվել էր, այնպես էլ կավարտվի։ Նոյեմբերի առաջին օրերին արդեն ջերմաստիճանը մի փոքր կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Այսօր` հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

«Մոլորյալը գտնվեց». Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, իսկ այսօրվա համար օդերևութաբաններն ամենացածր ջերմաստիճանը կանխատեսել են Սյունիքի նախալեռների համար` +17։

Կո՞ղմ, թե՞ դեմ. «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Երևան քաղաքում հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի։