ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն «նոր ռուս նախագահ» է անվանել։ Վրիպակը նկատել է ամերիկացի լրագրող Դենիել Դեյլը և այդ մասին գրել Twitter–ի իր էջում։ Ամերիկացի նախագահի խոսքերը հայտնվել են նաև Սպիտակ տան կայքում։
Մեկնաբանելով նրա ու Զելենսկու խոսակցության սղագրության հրապարակումից հետո իմպիչմենտի մասին հետաքննությունը` Թրամփն ասել է, որ իրենք «հիանալի» զրույց են ունեցել, իսկ նրա ընդդիմադիրները փորձել են դրանից սկանդալ սարքել։
Վերջում Թրամփն ավելացրել է` ինչպես գիտեք` նոր ռուս նախագահը լավ մարդ է, նա հայտարարություն է արել։ Այստեղ ոչինչ չկար։ Նրա վրա ոչ մի ճնշում չի գործադրվել։