«ՌԴ նախագահը խոստացել է և պահել է խոստումը». Փաշինյանը` Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Փաշինյանը հույս է հայտնել, որ Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունները կիրագործվեն, քանի որ Ռուսաստանը հայերի անվտանգությունն ապահովելու շատ լծակներ ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայի հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Սիրիայի հյուսիսում բնակվող հայերի շահերն արդյունքում հաշվի են առնվել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Коммерсантъ-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

«Սիրիական քրդերի տարածաշրջանում հայկական համայնքին վտանգ չի սպառնում». Էդուարդ Մարտիրոսյան

«Իմ խնդրանքն էր Ռուսաստանի նախագահին՝ անել ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվեն հայերի շահերն այդ քաղաքում: Այն ժամանակ լարվածությունն այնտեղ մեծ էր՝ Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել է խոստումը: Մենք տեսնում ենք, որ այդ զրույցը որոշակի դրական հետևանքներ է ունեցել», - ասել է Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Վլադիմիր Պուտինին:

Փաշինյանը հույս է հայտնել, որ Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունները կիրագործվեն,  քանի որ Ռուսաստանը հայերի անվտանգությունն ապահովելու շատ լծակներ ունի:

Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ ըստ ռուս–թուրքական համաձայնագրի` Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք- սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստացել են լրացուցիչ 150 ժամ` Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար։

Գրիգորյան․ «Նուբար Օզանյան» հայկական գումարտակն իրականում քրդական նախագիծ է

Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրանքով դիմել նրան, ինչը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: