Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը կարծում է, որ Հանրային խորհուրդը Սերժ Սարգսյանը ստեղծել է, որպեսզի Վազգեն Մանուկյանին աշխատանքով ապահովի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը։

Օրենքն արձակել է ձեռքերը. Հանրային խորհուրդը պրոֆեսիոնալներին կանչում է իր թիմ

«Այդ կառույցն ի սկզբանե անիմաստ է եղել և ստեղծվել է երևի հենց Վազգեն Մանուկյանին որևիցե գործով ապահովելու համար։ Որովհետև Սերժ Սարգսյանը նման սովորություն ուներ, չէ՞, կամ ապահովում էր, կամ վերացնում էր, որ չխոսեն»,– ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության ու հանրային խորհրդի հետագա ճակատագրին, Սիմոնյանը նշեց, որ վարչապետի տեսակետին տեղյակ չէ։

Անձրևը բացահայտեց Երևանի ճանապարհատրանսպորտային բոլոր խնդիրները

«Երեկ տեսա իր աշխատանքը, որ «եթե չի ուզում աշխատել ինձ հետ, ես կարող եմ գնալ» և այլն։ Ես չգիտեմ` արդյո՞ք ինքն ուզում է աշխատել և շարունակում է քննադատություններով աշխատել։ Դա իր որոշելիքն է» ,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին Վազգեն Մանուկյանին աշխատանքից ազատել  ժամկետի առումով հնարավոր չէ, քանի որ Մանուկյանի նշանակման 1 տարին լրանում է 2020թ–ի ապրիլին։

Վազգեն Մանուկյան. 90-ականներին հայ-թուրքական սահմանը բացելու մի փորձ արվել է

Հիշեցնենք` Վազգեն Մանուկյանը Հանրային խորհուրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի առաջ` 2009թ–ի մայիսի 29-ին`  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։  Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ–ի ապրիլի 4-ին։