ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Եթե լավ դատավորները փաստաբան դարձան, ո՞վ է փաստաբանների բողոքները քննելու»

Փաստաբանի մասնագիտությունը բավականին հետաքրքիր է դարձել ինչպես ուսանողների շրջանում, այնպես էլ՝ վերաորակավորվել ցանկացողների:
Sputnik
Զոհրաբյան. «Եթե լավ դատավորները փաստաբան դարձան, ո՞վ է փաստաբանների բողոքները քննելու»

Փաստաբանական դպրոցում սովորելու համար դիմում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլև դատավորներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Փաստաբանների մտահոգությունները տեղին չեն». Արա Զոհրաբյան

«Գնալով ավելի շատ մասնակցություն է լինում փաստաբանական դպրոցում: Մենք տեղերի սահմանափակ քանակ ունենք, և մեկ տեղին հավակնում է 3-4 դիմորդ: Ընդ որում, բարձրաստիճան պաշտոնյաներ էլ են դիմել և դիմում, որպեսզի փաստաբանական դպրոցում սովորեն, գործող դատավորներ, այլ պաշտոնյաներ»,- նշեց նա:

«Մարդկանց մոտ տպավորություն կա, որ դատական համակարգն ամենավատն է. նման բան չկա». նախարար

Զոհրաբյանի խոսքով՝ նման հետաքրքրությունը ցույց է տալիս, որ փաստաբանական համայնքը կայացել է, այսինքն՝ հետաքրքիր է փաստաբանի մասնագիտությունը:

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

«Մյուս կողմից էլ, իհարկե, ցավում ենք, որ, օրինակ, լավագույն դատավորներն ուզում են դառնալ փաստաբան: Նշանակում է, որ առնվազն դատական համակարգում իրենք իրենց պաշտպանված չեն զգում: Եվ մենք էլ անհանգստանում ենք` եթե լավ դատավորները եկան ու փաստաբան դարձան, ապա ո՞վ է փաստաբանների բողոքները քննելու, ո՞վ է փաստաբանների կազմած փաստաթղթերին գնահատական տալու»:

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

ՓՊ նախագահը նշում է, որ այդ առումով էմոցիաները ոչ միայն դրական են, այլև բացասական: