Աստղային հոբելյարներից մեկը` 52–ամյա Ջուլիա Ռոբերտսը, համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերն ավելի քան երկու միլիարդ դոլարի շահույթ են բերել համաշխարհային վարձույթում։
Երկրորդ հոբելյարը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, Կաննի, Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր, երեք անգամ «Օսկարի» առաջադրված Խոակին Ֆենիքսն է։ Հավանաբար «Ջոկեր» ֆիլմում նրա գլխավոր դերից հետո, որտեղ լիովին բացահայտվել է նրա դերասանական տաղանդը, նա այս անգամ «Օսկար» կստանա` որպես 45–ամյակի նվեր։
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Երրորդ հոբելյարը 55–ամյա իտալացի երգիչ Էրոս Լուչանո Վալտեր Ռամազոտին է, որը հայտնի է Եվրոպայի ոչ միայն անգլալեզու, այլ նաև իսպանալեզու երկրներում, քանի որ նրա ալբոմները մեծ մասամբ իտալերեն և իսպաներեն են թողարկվել։
Հասուն աղջիկները լուսանկարվում են «կենդանի» ծաղիկների հետ. Ժաննա Լևինա