Պատանիները ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին. Հակոբյանը` Հնդկաստանի մրցաշարի մասին

Միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հնդկաստանում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնությանը մեր մարզիկների գրանցած հաջողությունների մասին։
Sputnik

Միջազգային գրոսմայստեր, 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող և համաշխարհային շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 և 2012 թթ.) Վլադիմիր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնությանը և խոսել մասնավորապես իր սաների՝ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Արամ Հակոբյանի ելույթների մասին:

Մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը գրավել է 2–րդ տեղը

Վլադիմիր Հակոբյանը տևական ժամանակ է` ինչ զբաղվում է մարզչական աշխատանքով և իր հարուստ գիտելիքներն ու փորձը պատրաստակամորեն փոխանցում է իր սաներին:

«Մենք ունենք շախմատի զարգացած դպրոց՝ լավ ավանդույթներով: Բազմաթիվ պատանիներ ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին, հաճույքով զբաղվում են այս մարզաձևով: Հաջող սերնդափոխությունը ապագա հաղթանակների հիմքն է, և մեզ հաջողվել է ապահովել ներդաշնակ սերնդափոխություն»,- նշում է Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնությունում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: