ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ–ը ուղարկված Ռոբերտ Քոչարյանի դիմումները վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)-ն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմն իր Facebook–յան էջում։

«Ուղղակի աբսուրդ է». Ռոբերտ Քոչարյանի թոռնիկներին արգելում են հանդիպել պապին

«ՄԻԵԴ–ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻԵԴ քարտուղարությունից փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումները ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին։ ՄԻԵԴ–ը դրանք քննության կառնի առաջին իսկ հնարավորության դեպքում։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չքննելու որոշման սահմանադրականությունը որոշելու հարցով։

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը

 

Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան դիմում էին ներկայացրել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումը բեկանելու մասին։ Վճռաբեկ դատարանը մերժել էր դիմումը։

Դրանից հետո պաշտպանները հայտարարեցին ՄԻԵԴ դիմելու մասին։