Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

«Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթը լայն տարածում ունի աշխարհում: Իր վարկանիշով այն չի զիջում «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» մրցույթներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը` 25-ամյա Հռիփսիմե Սարգսյանը, ընթացիկ «Միսս ազգակցություն» փուլում  զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արժանացել արծաթե մեդալի։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հռիփսիմեի պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը, որը 20 գեղեցկության միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

Ի դեպ, այս տարի Հայաստանը երրորդ անգամ է մասնակցում Ֆիլիպիններում անցկացվող «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթին: 

Ֆիլիպիններում ընտրեցին մոլորակի ամենագեղեցիկ աղջկան. տեսանյութ

««Միսս Ազգակցություն» (Miss Congeniality) մրցույթային փուլում  90 երկրի մասնակիցներից Հռիփսիմեն ընդգրկվեց լավագույն եռյակում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Դրամական որևէ մրցանակ նախատեսված չէր, սակայն տիտղոսն արդեն կարևոր է»,-ասաց Յանան և հավելեց, որ դա այս մրցույթում Հայաստանի գրանցած ամենաբարձր ցուցանիշն է:

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

Պրոդյուսերի խոսքով՝ Հռիփսիմեն չի  դիմել որևէ պլաստիկ միջամտության:

«Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում գեղեցկության մրցույթների ժյուրիի կազմում և նկատում եմ, որ շատ մասնակիցներ դիմել են պլաստիկ միջամտությունների։ Ըստ իս՝ դա ճիշտ չէ»,- ասաց Յանան:

Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից

Նրա խոսքով` մրցույթը դեռ շարունակվում է և հնարավոր է`  Հայաստանը եզրափակչում էլ որևէ արդյունք ունենա: «Միսս Երկիր 2019»-ը տևում է 30 օր, այդ ընթացքում աղջիկները մասնակցում են մրցութային տարբեր փուլերի: Յուրաքանչյուր փուլն իրենից ներկայացնում է առանձին մրցույթ՝ իր բոլոր կանոններով ու պարտադիր դեֆիլեով։ Վերջում ընտրում են լավագույն եռյակին՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներին։

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

Նշենք, որ  Հռիփսիմե Սարգսյանը հասցրել է 9 գեղեցկության մրցույթի մասնակցել: 2018 թվականին մասնակցել է  «Միս Տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին և գրավել «Առաջին Վիցե միսս Տիեզերք-Արմենիա» տիտղոսը: 

«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ

«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Սա գեղեցկության այն մրցույթներից է, որտեղ աղջիկներն արտաքին տվյալներից բացի պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, մասնավորապես,  շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

Հիշեցնենք, որ 2015 թվականին այս մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ 2018 թվականին՝  Սոնա Դանիելյանը: