Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները

Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ին են ներկայացրել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված «խախտումների ողջ փունջը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և պահանջել վերականգնել նրա խախտված իրավունքները։Այս մասին փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է facebook-ի իր էջում։

Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»

«Այսօր դիմում հանձնեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջն ու պահանջելով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ՝ վերականգնելու նրա խախտված իրավունքները, առաջին հերթին՝ ազատության իրավունքը»,–գրել է նա։

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։

Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված. քրեակատարողական ծառայություն

Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: