ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում քրդաբնակ տարածաշրջանում հայկական համայնքին ոչինչ չի սպառնում։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ–ն մշտապես հետևում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական համայնքների անվտանգությանը։
«Էլ-Կամիշլիում ապրող հայերի համար վտանգ չկա։ Դեպքեր են եղել, երբ հայկական ընտանիքները տեղափոխվել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող փոքր քաղաքներից` Թել Աբյադից ու Ռաս ալ-Այնից։ Այժմ նրանք անվտանգ վայրում են», – ասաց Մարտիրոսյանը։
Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք
Ազգային անվտանգության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացնում է, որ սիրիահայերի հետ կապ պահպանելու համար շարունակվում են միջոցառումներ իրականացվել, որոնք համաձայնեցված են Սիրիայի կառավարության ու ՀՀ ԱԳՆ–ի հետ։
Սիրիական պարեկ. ռուս զինվորները հսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանի տարածքը
Նշենք` Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի հրաձգության թիրախ են դարձել այդ տարածաշրջանում ապրող սիրիայի քրդերը, արաբներն ու ասորիների խոշոր համայնքը։