ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Համակարգչային հաշվարկը շախմատում փոխել է ամեն ինչ»

Միջազգային գրոսմայստեր, շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող Վլադիմիր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե համակարգիչն ինչ ազդեցություն է ունեցել շախմատի զարգացման գործում և ինչպիսի փոփոխությունների է ենթարկել ամենահին մարզաձևերից մեկը:
Sputnik
Հակոբյան. «Համակարգչային հաշվարկը շախմատում փոխել է ամեն ինչ»

Անվանի գրոսմայստերի կարծիքով՝ համակարգիչը բացարձակապես փոխեց խաղը, և այն, ինչ եղել է հիսուն տարի առաջ, երբ խաղացել է Տիգրան Պետրոսյանը Բոտվիննիկի հետ, այժմ ամբողջությամբ փոխվել է, թեև հիմնական օրենքները մնացել են նույնը: Պարզապես անհրաժեշտ է շատ աշխատել, որովհետև բազմազան ու մեծածավալ ինֆորմացիան ուղղակի պարտադրում է նման աշխատանք, քանի որ զուգահեռաբար զարգանում է նաև շախմատային տեսությունը:

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

«Հիմա բավական հեշտ է ստանալ ցանկացած ինֆորմացիա, սեղմում ես կոճակը և ունենում անհրաժեշտ տեղեկությունը: Ժամանակին մենք գրադարաններում երկար ժամանակ փնտրում էինք համապատասխան գրքեր ու պարտիաներ: Բացի դրանից, կան հատուկ համակարգչային վերլուծական ծրագրեր, որոնք բարձրացնում են մարզիկների խաղամակարդակը, մինչդեռ մեր պատանեկան տարիներին դրանք չկային, և մենք կարող էինք հաճախ սխալվել: Կարճ ասած՝ համակարգչային հաշվարկը շախմատում փոխել է ամեն ինչ: Շախմատային պրոցեսորն ավելի ուժեղ է, քան մարդկային ուղեղը»,- նշեց Հակոբյանը:

Կյանքն էլ շախմատ է. Հայաստանի դատապարտյալները շախմատ են խաղում արտերկրի բախտակիցների հետ

Օլիմպիական եռակի չեմպիոնի փոխանցմամբ՝ կա ևս մեկ էական տարբերություն: Ժամանակին իրենք մտածում էին ուղեղով, իսկ հիմա երկու հոգով նայում են համակարգչին, որտեղ կարելի է վերլուծել յուրաքանչյուր մրցախաղը: Այնուամենայնիվ, դրանում Վլադիմիր Հակոբյանը վատ բան չի տեսնում, և կարծում է, որ դա շախմատի ընդհանուր առաջընթացի արդյունքն է: 

Շախմատի նոր կանոններ, կամ ինչպես հայ հասարակության մեջ արքան լիդեր դարձնել