ՀՀ կառավարությունն ավելի շատ եկամուտներ է գեներացնում, քան ծախսում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արա Գալոյանը։
Տնտեսագետն առանձնացնում է երկու պատճառ: Մեկն այն է, որ կառավարությունը վստահ չէ, որ բյուջեի նման մուտքերը հետագայում շարունակական կլինեն, այսինքն՝ եկող տարի հնարավոր կլինի նույնչափ բյուջետային մուտքեր ապահովել, երկրորդ`առկա է շատ ավելի ցավոտ իրողություն՝ ծրագիր չկա, ի՞նչ անեն:
«Իմ մոտ այն տպավորությունն է, որ նոր իշխանության պայմաններում առանձին ոլորտների ղեկավարները չեն համարձակվում լուրջ ծրագրեր իրականացնել: Ուղղակի համարձակության պակաս կա: Գերադասում են ոչինչ չանել, որպեսզի չսխալվեն, իսկ չսխալվելու նպատակով ոչինչ չանելն ամենամեծ սխալն է»,- նշեց Գալոյանը:
Պարսյան․ «Կառավարությունը պետք է պարտադրի մենաշնորհ ունեցողներին դառնալ բաժնետիրական»
Տնտեսագետի կարծիքով՝ անընդհատ նշվում է, որ գումար կա, սակայն չկան համարժեք ծրագրեր: Փաստորեն կառավարությունը լուրջ տնտեսական բարեփոխումների ծրագիր չունի: Միակ բանը, որի մասին խոսում են, ճանապարհաշինարարությունն է, սակայն մեծ քանակությամբ շինտեխնիկայի ներկրումներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ էլ հնարավոր չէ զարկ տալ մեծ չափերով աշխատանքներին:
Այս մեխանիզմով ուզում են ֆինանսական կողմը վերահսկել, ոչ թե գործընթացը. Գաբրիելյան
Գալոյանի համոզմամբ՝ եթե լուրջ բան չենք մտածում, ապա տնտեսությունը չի կարող շատ մեծ գումար քաշել բյուջեից: Անհրաժեշտ է նոր ծրագիր, մինչդեռ անգամ նոր տենդերներ չեն հայտարարվում, որոնց կարողանան մասնակցել արտասահմանյան կազմակերպությունները: