Աշխատանքային օրերը ջերմ ու արևաշատ կլինեն. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում և մայրաքաղաքում բարձր ջերմաստիճանը կպահպանվի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ևս տեղումներ չեն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է, որ աշնանային եղանակն այնքան տաք է, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե իբր Բաղդադում է բնակվում։

«Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է` Բաղդադում եմ ապրում»,- գրել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 26-ի գրառման մեջ Սուրենյանը հիշեցրել էր, որ անցյալ տարի այս ժամանակահատվածում հանրապետության մի շարք տարածքներում առատ ձյուն էր տեղում։

Մայրաքաղաք Երևանում ևս առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. այսօր ցերեկը կդիտվի +21-ից +23, երեկոյան` +16-ից +17, գիշերային ժամերին` +6-ից +8 աստիճան տաքություն։

«Պոբեդա» ավիաընկերությունը թանկացնում է տոմսերի արժեքը. ո՞րն է խնդիրը