Մարտի 1–ի դեպքերի ժամանակ դատապարտված երկու անձանց վճիռները կվերանայվե՞ն

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է գործերը և պարզել, որ երկու դեպքում էլ խախտվել է գործի արդարացի քննության իրավունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  2008–ի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ դատապարտված Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Հափշտակությունների, բնակարանային գողության դեպքերի 60 տոկոս աճ է գրանցվել. Արթուր Դավթյան

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի վճիռներով Մաթևոսյանը և Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Որևէ մեկի ցանկությունը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա. գլխավոր դատախազ

Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 7։00-ի սահմաններում, Ազատության հրապարակում նշված երկու անձինք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հրելու և քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

«Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու». Դավթյանը մեկնաբանեց Քոչարյանի ասածը

Վերոնշյալ դատավճիռներով Մաթևոսյանը դատապարտվել է երեք, իսկ  Գասպարյանը՝ երկու տարի ազատազրկման: Սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան։