Սիրիայում ահաբեկիչների պարագլուխը ոչնչացված է. ԶԼՄ–ներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ «շատ կարևոր բան է տեղի ունեցել»։ Նա նաև կարևոր հայտարարություն է անելու Սպիտակ տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ գործողություն է անցկացրել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքրա ալ Բաղդադիի։ Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Մինասյան. «Թուրքիան ճիշտ է արել, որ Սիրիայի հարցում գործընկեր է ընտրել Ռուսաստանին»

Աղբյուրի համաձայն, ալ Բաղդադին ողջ չէ, բայց այդ տեղեկությունն առայժմ հաստատված չէ։ Վարկած կա նաև, որ ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է իրեն։

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչին հաջողվել է չեզոքացնել շաբաթ օրը Իդլիբում հատուկ գործողության ընթացքում, որին Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել մեկ շաբաթ առաջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել էր, որ «կարևոր բան է տեղի ունեցել», բայց չէր կոնկրետացրել՝ ինչի մասին է խոսքը։

Բացի դրանից, ԱՄՆ նախագահի վարչակազմը հաղորդել է, որ կիրակի օրը Թրամփը «կարևոր հայտարարություն» կանի Սպիտակ տանը։