Նոր Խարբերդում հայտնաբերվել է 65–ամյա քաղաքացու դին

Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը որոշ ժամանակ չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Նոր Խարբերդում 65–ամյա բնակիչը մահացել է ամառանոցում։

Սիրիայում ահաբեկիչների պարագլուխը ոչնչացված է. ԶԼՄ–ներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 27-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Գևորգ Խ.-ի (ծնված 1954 թ.) դին: