Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

ՆՏՎ-ի հետ համատեղ «Ժամանակի մեքենան» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է 20-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների տեսախրոնիկան։
Sputnik

Հանգամանքների բերումով 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ժամը համընկել է Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հետ։ Շատ լրագրողներ խորհրդարանում կատարվածի մասին իմացել են, երբ գտնվել են Մայր աթոռի փակ դռների հետևում, որտեղ սկսվել է գաղտնի քվեարկությունը։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

 

Հենց այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել զինված խմբի անդամները և կրակ բացել։ Զոհվել են այն ժամանակվա խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ...

Sputnik Արմենիայի կայքում անցյալի հետ տեսակապի միջոցով ժամանակ առ ժամանակ կարելի է կրկին դառնալ այդ կարևոր իրադարձությունների և անսովոր երևույթների ականատեսը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել են Դ. Պիսարենկոյի արխիվում։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։