Մերձմոսկվայում կանխել են ուսանողների զանգվածային սպանությունը

Ուսանողը ծրագրել է հարձակումը մեկ տարվա ընթացքում։ Քոլեջի մանկավարժներից մեկն օգնել է կանխել սարսափելի ողբերգությունը՝ ուշադրություն դարձնելով 18-ամյա երիտասարդի տարօրինակ պահվածքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մերձմոսկովյան Զարայսկի ագրարային քոլեջի ուսանողին, որը օպերատիվ տվյալներով` զանգվածային գնդակահարություն է պատրաստել իր ուսումնական հաստատությունում, հաղորդում է Baza Տելեգրամ ալիքը։

Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ

Նշվում է, որ կասկածյալը՝ 18 տարեկան ուսանողը, պատրաստվել է հոկտեմբերի 29-ին դասի գնալ ատրճանակով և հարձակում գործել համակուրսեցիների վրա։ Տելեգրամ ալիքի տվյալներով՝ կասկածյալը տարվա ընթացքում մանրամասն պատրաստվել է հանցագործությանը։ Ողբերգությունն օգնել է կանխել քոլեջի դասախոսներից մեկը, որը հաղորդել է տնօրենին ուսանողի ոչ ադեկվատ պահվածքի մասին։

Կասկածյալը փորձել է ընդօրինակել «Կերչի հրաձիգ» Վլադիսլավ Ռոսլյակովին։

Հրաշք՝ Կրասնոյարսկում․ ամբարտակի փլուզման հետևանքով անհետ կորածներից մեկին ողջ են գտել

Հիշեցնենք, որ 2018թ-ի հոկտեմբերի 17-ին 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը արյունալի սպանդ է կազմակերպել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում, որից հետո ինքնասպանություն գործել։ Նա սպանել է 20 հոգու, տասնյակ մարդիկ տուժել են։