ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, խոստովանել է, որ հասուն աղջիկները նախընտրում են «կենդանի» ծաղիկներ: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով նոր լուսանկար, որտեղ նա կանգնած է ծաղկամանով ծաղիկների կողքին:
Մարտիրոսյանի կինն անկեղծացել է` ապրում է հրեական կանոններով, հետևում` հայկական ավանդույթներին
«Փոքրիկ տղաները լուսանկարվում են խաղալիքից մեքենաների, ավելի հասուն տղաները` ավտոմեքենաների հետ: Փոքրիկ աղջիկները լուսանկարվում են ծաղկեփնջերով, իսկ ավելի հասունները՝ «կենդանի» ծաղիկների հետ»,-գրել է նա:
Լևինայի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը:
«Ինչպես միշտ հիասքանչ ես», «Գեղեցկուհի ես», «Նուրբ հումորի զգացում ունեք»,-գրել են հետևորդները:
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, նրան կոչեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին