Զոլաքարում տղամարդը մտել է փոսն ու խեղդվել

Տղամարդն իջել է հին խողովակները հանելու, բայց հողը լցվել է նրա վրա։ Համագյուղացիներն օգնության են հասել, բայց տղամարդն արդեն խեղդված է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում բնակվող մոտ 60 տարեկան մի տղամարդ այսօր դժբախտ պատահարի զոհ է դարձել։

Խոշոր կողոպուտ Երևանում. վերելակի մոտ կանգնած տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Գյուղում նոր ջրագիծ է փորվում, և փոսում հին խողովակներ են եղել, ամենայն հավանականությամբ` խորհրդային տարիների։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը մտել է փոսը, որ հանի չօգտագործվող, հին խողովակներից` դրանք կենցաղում օգտագործելու համար։ Այդ ընթացքում դուրս բերված հողը լցվել է փոսը և ծածկել տղամարդուն։ Համագյուղացիներն օգնության են հասել, մաքրել հողը և դուրս հանել տղամարդուն, բայց նա արդեն մահացած է եղել։ Տղամարդու մահվան փաստն արձանագրել է նաև ժամանած բուժխումբը և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։

Լոռու մարզում մահացած հրշեջն Ապրիլյան պատերազմի մասնակից էր. մանրամասներ

Այս պահին դեպքի վայրում գործողություններ են իրականացնում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողներ, ինչպես նաև հրշեջ-փրկարարներ։

Արմավիրում 35 տարեկան կինը թունաքիմիկատ է խմել. պատճառը խա՞նդն է