Տաք ու չոր աշունը շարունակվում է. եղանակի տեսություն

Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև մայրաքաղաքում առաջիկա օրերին օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Որքան էլ փորձեն խանգարել, միևնույնն է...». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամենացածր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Արցախում, որտեղ, ըստ կանխատեսումների, գիշերը սպասվում է 4-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկը`14–19–ը։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-30-ը ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կգրանցվի + 21, +23 աստիճան տաքություն։