ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Լոռու մարզում մահացած հրշեջն Ապրիլյան պատերազմի մասնակից էր. մանրամասներ
Հիշեցնենք` Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, հոկտեմբերի 25–ին բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը` Սամվել Դևելյանը, մահացել էր։
Սամվել Դևելյանն Ապրիլյան պատերազմի մասնակից էր: