Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար

«Սևան» և «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, նկատել են, որ մեկն ինչ–որ դիտաշտարակների միջնամասում լուսարձակող առարկա է նետել։ Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես զննության են ենթարկել տարածքը և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերել փաթեթ։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ

Փաթեթին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։ Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Փաթեթում առկա մաստակի տուփի մեջ էլ եղել է թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։

Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի հանձնուքների ընդունման սենյակում էլ ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով ադրբեջանական թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։

Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար

Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի դարակներում հայտնաբերել են «Карбамазепин», «Спазмалгон», «Dimetrol» գրառմամբ դեղահաբեր։

Ոստիկանության աշխատակիցը թմրամիջոց է օգտագործել և իրացրել. տեսանյութ

Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել