Գագիկ Հարությունյանի ցուցմունքի որոշ մանրամասներ հայտնի են. «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանի նախկին նախագահը Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրգործով ցուցմունք է տվել, որը քննիչները դասախոսություն են որակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Հոկտեմբեր — Sputnik. ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

Գագիկ Հարությունյանին, ինչպես արդեն հայտնել էինք, հարցաքննել էին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրգործով, ըստ որի` պաշտոնական անձինք, այդ թվում` Բաբայանը, Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

«ՀՔԾ քննիչը Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները։ Բայց Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե ՍԴ նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով»,–գրում է թերթը։

ՀՔԾ քննիչները, ըստ «Ժողովուրդի», Հարությունյանի ցուցմունքը դասախոսություն են որակել։

Չի բացառվում, որ Բաբայանի գործով «Լուսավոր Հայաստանը» ՀՔԾ պետին խմբակցություն հրավիրի

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

«ՀՔԾ–ում բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ». Արա Բաբլոյանին մեղադրանք չի առաջադրվել