Ձյուդոիստ Արման Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին ու նվաճել «Մեծ սաղավարտի» բրոնզը

Սա հայկական ծագում ունեցող ռուսաստանցի ձյուդոիստի արդեն երկրորդ մեդալն է, որը նա ստանում է «Մեծ սաղավարտ» հեղինակավոր մրցաշարի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ձյուդոիստ Արման Ադամյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական միացյալ էմիրություններում (ԱՄԷ) անցկացվող «Մեծ սաղավարտի» մրցաշարում։

Ձյուդոիստ Արամ Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Չինաստանի Գրան–պրիում

Այսօր` հոկտեմբերի 26–ին, Ադամյանը մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մերտ Սիսմանլարին։ Դա տեղի է ունեցել Աբու Դաբիում, որտեղ ընթանում էր «Մեծ սաղավարտի» երրորդ` եզրափակիչ օրը։

Ոսկին նվաճել է կորեացի Չո Գուխամը, որը եզրափակիչ մարտում հաղթել է ադրբեջանցի Զելիմ Կոցոևին։ Երկրորդ բրոնզե մեդալը նվաճել է Կանադայի ներկայացուցիչ Շեյդի Էլ Նահասուն։

«Տոկիո 2020»–ից կես տարի առաջ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը կանջատի նույնիսկ հեռախոսը

Ես վետերան բառից չեմ վախենում. ինչպես հայ ձյուդոիստները տարիներ անց դուրս եկան տատամի

Արմեն Ադամյանը Վոլգոգրադի ձյուդոյի դպրոցի սան է։ Նա 2018 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող է։ 2019 թվականին  «Մեծ սաղավարտի» հաղթող է դարձել Եկատերինբուրգում։ 2018թ.-ին Անթալիայում Գրան պրիի ժամանակ արծաթե մեդալ է նվաճել։ Արծաթե մեդալ է նվաճել նաև 2017 թվականին Զագրեբում պատանիների աշխարհի առաջնության ժամանակ։

Եվրոպայի ու Եվրոպական խաղերի համատեղ առաջնության ժամանակ 2019 թվականին Արմանը հաղթել է մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում ու առաջին անգամ դարձել Եվրոպայի ու Եվրոպական խաղերի հաղթող։