Ապօրինի ծառահատում Սյունիքում. օրինախախտները համայնքի ղեկավարն ու իր որդիներն են

Սյունիքի մարզում կատարված ապօրինի ծառահատման հետ կապված` ոստիկանությունն արդեն նյութեր է պատրաստում։  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ոստիկանները Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք են հայտնաբերել. հայրը որդիների հետ տանձենի ու բոխենի է հատել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Կաշառք և ապօրինի ծառահատում. հանցախմբում նաև ոստիկան կա. ԱԱԾ նոր բացահայտումը

«Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ տանձենի և բոխենի տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և մեկ կացին: Պարզվել է, որ փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել է Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ծառերն ապօրինի հատողները հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար:

Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել

Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին: Նախապատրաստվում են նյութեր:

Shamshyan.com–ի տեղեկություններով` ապօրինի ծառահատում կատարողները Ճակատեն բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն ու նրա որդիներն են։