Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Շարունակական ծրագրի շնորհիվ տարեկան բազմաթիվ ուսանողներ ոչ միայն աշխատանք են գտնում, այլև կարողանում են իրենց կարիերայում առաջին քայլերն անել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի գործատուներն այսօր ուսանողներին առաջարկեցինն 300 և ավելի աշխատատեղ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը (ՀՀ ԱՍՀՆ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ իրականացրեց աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների մասնակցությամբ: Sputnik Արմենիան եղել է տեղում և զրուցել տոնավաճառի մասնակիցների հետ:

Փաշինյանը «Յանդեքսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընկերության աշխատանքի հեռանկարները

Սա աշխատանք փնտրող ուսանողներին հնարավորություն է տալիս անձամբ գործատուներին հանդիպելու, տեղում իրենց հուզող հարցերն ուղղելու և տվյալ ընկերությունում համապատասխան թափուր հաստիքի համար փորձաշրջան անցնելու համար: Եթե ուսանողն արդարացնի գործատուի սպասելիքները, ապա կարող է զբաղեցնել այդ հաստիքը:

«Այս ծրագիրը շատ հաջողված է, քանի որ անմիջական կապ է հաստատվում  գործատուի և աշխատանք փնտրող ուսանողի միջև: Ճիշտ է, 21-րդ դարը տեխնիկայի դար է, բայց հաճախ էլեկտրոնային տարբերակով ուղարկված ռեզյումեները մնում են անպատասխան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Նրա խոսքով՝ հայաստանյան բուհերի ուսանողներն ուզում են 2-րդ,3-րդ կուրսից  աշխատել և ստեղծել իրենց կարիերան, կամ սեփական միջոցներով ուսման վարձի խնդիրը հոգալ:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները նախևառաջ բուհերին հնարավորություն են տալիս խորությամբ ուսումնասիրել գործատուների պահանջները և ապագա մասնագետներին համապատասխանեցնել այդ չափանիշներին:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գործատուների կարիքները վեր հանել և մեր կրթական բարեփոխումները հարմարեցնել գործատուների պահանջներին»,-ասաց նա:

Տոնավաճառի հանդեպ ուսանողների հետաքրքրությունը շատ մեծ էր: Բոլորը զբաղված էին գործատուներին հարցեր տալով և սեփական ինքնակենսագրական նրանց փոխանցելով: Ճիշտ է, ներկայանալ կամ լուսանկարվել չցանկացան, բայց ասացին, որ եկել են աշխատանք գտնելու հույսով:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

«Այստեղ եմ եկել աշխատանք ստանալու հաստատակամությամբ: Ուզում եմ 3-րդ կուրսից աշխատել կես դրույքաչափով, որպեսզի դասերիցս էլ հետ չմնամ»,–ասաց Մարգարիտան։ Իսկ Անահիտին աշխատանքն այս պահին անհրաժեշտ է ուսմանս վարձն ինքնուրույն վճարելու համար: «Իհարկե, ցանկալի է իմ մասնագիտությամբ, որպեսզի հետագայում, երբ ավարտեմ համալսարանը  գործատուին ներկայացնեմ աշխատանքային փորձս, և խնդիր չլինի»,–ասաց նա։ «Ողջունում եմ այս նախագիծը, այն մեզ հնարավորություն է տալիս սեփական ուժերը փորձելու և կայանալու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ուսանողներից մի քանիսը:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Տոնավաճառին մասնակցող գործատուներից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ», օրինակ, ուսանողներին առաջարկում էր քարտուղար ռեֆերենտի, վաճառքի պատասխանատուի և զանգերի կենտրոնի մասնագետների թափուր հաստիքներ: «Մենք շատ ենք համագործակցում  ՀՊՏՀ-ի հետ և այս բուհից ունենք մի շարք աշխատակիցներ, որոնց մեծ մասը դեռ ուսանող է»,- ասաց ապահովագրական ընկերություն մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ Աննա Ամիրակովան  և նշեց, որ ուսանողների համար փորձառության շրջանը տևում է 2 շաբաթից  մինչև մեկ ամիս, և եթե նրանք արդարացնում են իրենց  սպասումները` անցնում են աշխատանքի:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Աշխատանքային տոնավաճառին իր տաղավարով էր ներկայացել նաև «Շամպայն գինիների գործարանը», որը բացի անհրաժեշտ մասնագետներին գտնելուց, խրախուսում է ՀՀ-ում աշխատանքային տոնավաճառներին ուսանողների մասնակցությունը։

Գործարանի մարդկային ռեսուրսների (HR) ղեկավար Լուսինե Մանուկյանի խոսքով`իրենց  անհրաժեշտ են գինեգործներ, վաճառքի պատասխանատուներ, իրավախորհրդատուներ, բանվորներ:

Մեր մեկ այլ զրուցակից `«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության  PR-ի և մարքեթինգի մասնագետ Մարիաննա Փատյանը շատ ուրախ է, որ նման ծրագրերի միջոցով իրենց թիմը կարող է համալրվել:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

«Սա մեզ համար իսկապես հնարավորություն է նոր կադրեր հավաքագրելու, մենք այստեղ եկել ենք 8 թափուր հաստիքներով և հույս ունենք, որ կգտնենք մեր տաղանդավոր գործընկերներին»,-ասաց նա:

Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը

Ընդհանուր առմամբ, աշխատանքային տոնավաճառին մասնակցեցին 54 գործատուներ, այդ թվում՝ 11 առևտրային բանկ, 5 ապահովագրական ընկերություն, 6 վարկային, 3 հեռուստատեսային և այլ ոլորտներ ներկայացնող 24 կազմակերպություն:

Նշենք, որ ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով ՀՀ-ում 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է 8200 մարդ:  Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8%-ը երիտասարդ է , 6.1 %-ը հաշմանդամություն ունեցող անձ: