«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ում կոռուպցիոն իրավիճակի և իշխանության վարած հակակոռուպցիոն քաղաքականությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 25 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ արդյունքի հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջից և առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին` դատական բարեփոխումներին: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է BBC-ին տված հարցազրույցում` Hard Talk հաղորդման շրջանակում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան

Հաղորդման վարող Սթիվըն Սակուրը հակադարձել է Մնացականյանին, թե  նշվում է` ամեն ինչ հնարավոր է շատ արագ անել, մինչդեռ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օրերս հայտարարեց` Հակակոռուպցիոն կոմիտեն կստեղծվի միայն 2021թ-ին, որին ի պատասխան նախարարը արձագանքել է` քաղաքական կամքից զատ, նաև ինստիտուցիոնալ լուծումներ են պետք։

«Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի արձագանքել այդ երևույթներին»,- նշել է նա։ 

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով

Լրագրողի ճշտող հարցին, թե հանձնաժողով ստեղծելու համար արդյո՞ք երկու տարի է պահանջվում, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է, որ այն երկարատև քննարկումներ է պահանջում ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային, մասնավորապես տարածաշրջանային գործընկերների` Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ կարևոր դերակատարների հետ։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի` «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան» հայտարարությանը, Մնացականյանը արձագանքել  է` ինչու ո՞չ:

Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եռակի ավելացել է

Լրագրողը պնդել է, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին լուրջ մեղադրանք առաջադրվեց, մարդ ում նշանակել էր հենց ինքը՝ վարչապետը: Սա   կասկածի տեղիք է տալիս. արդյո՞ք վարչապետը քաջատեղյակ է` ինչ է կատարվում պաշտոնյաների շրջանում: 

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

«Ես չգիտեմ՝ ինչ ի նկատի ունեք, բայց ինչպես և ասում եմ, մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու»,- նշել է նախարարը։

Գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ տնտեսական և սոցիալական ոլորտներում այլևս անարդար պայմաններ չեն լինելու, որը հնարավոր է դարձել քաղաքական կամքի և ինստիտուցիոնալ կարողությունների համադրման արդյունքում: 

Սակուր պնդել է` ինչպես կարող է ժողովուրդը վստահություն ունենալ, երբ ականատես է լինում նման զարգացման:

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

«Բայց չէ՞ որ համակարգն արձագանքեց, այսպես չէ՞: Համակարգն արձագանքել է»,- հակիրճ պատասխանել է Մնացականյանը: 

Մնացականյանը հորդորել է հարցն այդքան պարզունակ չդարձնել և հիշեցրել, որ արդեն նշել է` պետք է առկա լինի ինստիտուցիոնալ կարողություն, որի ստեղծումը մեծագույն մարտահրավեր է և առաջնահերթություն: