ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Huawei-ի փոխնախագահ Խու Չժիցզյունը (Xu Zhijun) հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում զբաղվել ավտոմեքենաների թողարկմամբ: Դրա փոխարեն ընկերությունը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք կկիրառվեն խելացի մեքենաներում։ Այս մասին հայտնում է CNMO-ն։
Ընդ որում, Huawei-ն իսկապես սեփական ավտոմեքենա ստեղծելու ծրագրեր ուներ ընդամենը մեկ տարի առաջ, այնպես որ խոսակցությունները հիմնավորված էին: Սակայն ընկերությունը որոշել է, որ շուկան ծանրաբեռնված է, ուստի վերանայել է իր ծրագրերը։
Բացի դրանից, մեքենաները տարեցտարի «խելացի» կդառնան, այսինքն ՝ ավելի ու ավելի շատ մասնագիտացված էլեկտրոնիկա կպահանջվի։
Սարսափելի՞, թե՞ զվարճալի սմարթֆոն. պատյանը մարդու մաշկի է նման. տեսանյութ
Եվ այստեղ Huawei-ը կարող է զբաղեցնել իր կարևոր տեղը` հատկապես հաշվի առնելով ընկերության նախագծերը արհեստական ինտելեկտի հատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ չինական ընկերությունը հայտարարել էր, որ Audi-ի, Toyota-ի ու ևս երկու չինական ընկերությունների հետ համագործակցությամբ պատրաստվում է 2021 թվականին թողարկել անօդաչու ավտոմեքենաներ։
Ռուսական ընկերությունը iPhone–ն այնպես է ձևափոխել, որ գինը հասել է 15 մլն դրամի. լուսանկար