Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է

Ոստիկանները պարզել են, որ դեպքի ժամանակ կինը գտնվել է հարբած վիճակում. նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության Մուշի բաժինը հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Դաժան սպանություն Երևանում. 65-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեփական բնակարանում

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը Շիրակի մարզի բնակիչ է։ Քաղաքում խոսում են, որ նրանք ինչ-որ տեղ միասին կերել- խմել են և չի բացառվում, որ կինը տղամարդուն դանակահարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Պայթյուն Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում. 53-ամյա բնակիչը հոսպիտալացվել է

Կինը խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում` ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր

Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է