ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման ենթարկել մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայրաքաղաքում ապրող 25-ամյա երիտասարդը օգոստոս ամսից ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով։ Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։
Արցախում բռնել են իր որդուն սպանելու համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացուն. տեսանյութ