ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Գիտնականները հարցում են անցկացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան երեք հազար գրասենյակային աշխատողների շարքում` հետաքրքրվելով նրանց աշխատանքի պայմաններով և առողջական վիճակով։ Ստացած պատասխանների հիման վրա հետազոտողները ստեղծել են Էմմա անունով մոդելը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail–ը։
Էմման մոնիտորի մոտ երկար ժամեր նստելուց հետո ունի կարմրած աչքեր, արհեստական լուսավորության պատճառով` դեմքի անառողջ գույն։ Բացի դրանից, նստած կենսակերպի պատճառով Էմմայի մոտ առաջացել է վարիկոզ, նա գիրացել է, մեջքը ծռվել է, այտուցվել են ոտքերն ու ձեռքերը։
Ուտել ու չգիրանալ. հայկական ուտեստների լավագույն 5-յակն առողջ ապրելակերպի սիրահարի համար
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի համոզեն գործատուներին բարելավել իրենց աշխատակիցների աշխատանքային պայմանները և կոչ անեն ավելի շատ ժամանակ հատկացնել սեփական առողջությանը։