ԵՐԵՎԱՆ, 23 Հոկտեմբեր — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, թե շոու բիզների ներկայացուցիչներից ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՊԵԿ–ի պաշտոնական կայքում։
«Իրենց եկամուտները հայտարարագրել են Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև ԱՄՆ քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ–ը հայտնում է, որ հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում են ավելացել հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրածների թիվը։
Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:
«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը
Հիշեցնենեք, որ սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ներկայացուցիչների անուններ չէր տվել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ՝ ներկայացնել հայտարարագրերը։ Մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:
«Շոու բիզնեսի բոյկոտն անհասկանալի է և անընդունելի». Մարիամ Մանուկյան