Գյումրու դեպոյի աշխատակիցների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է. ՀԿԵ

ՀԿԵ–ի տեղեկացմամբ` ս.թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների`մեքենավարների և նրանց օգնականների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է, այն որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալ:

ՌԵ–ն հույս ունի կառուցողական լուծում գտնել ՀԿԵ–ի շուրջ ծագած վիճելի հարցերում

Այս մասին ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

«Ս.թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պահանջելով 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, մեքենավարները հոկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսից գործադուլ էին հայտարարել, ինչի  պատճառով Երևան–Գյումրի, Գյումրի–Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։ Չի շահագործվել նաև Երևան–Թբիլիսի մարդատար գնացքը։Գյումրիում գործադուլ հայտարարած մեքենավարների հետ հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀԿԵ ու քննարկել ուղևորափոխադրումների ծավալի հարցը

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: