«Առողջություն» հաղորդաշարի հեղինակ Ելենա Մալիշևան տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի հաղորդավարը շտապօգնության մեքենայի մեջ նկարված տեսանյութում խոստովանել է, որ իր մոտ կյանքում առաջին անգամ է հիպերտոնիկ կրիզ եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում հայտնի բժիշկ, հաղորդավար Ելենա Մալիշևային տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է Instagram–ում։

«Ներեցեք, բալիկս է». հաղորդավարուհու որդին հայտնվել է ուղիղ եթերում

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Մալիշևան մի քանի տեսանյութ է նկարել հենց շտապօգնության մեքենայի մեջ։ Նա պատմել է, որ ճնշման կտրուկ տատանումների պատճառով (ճնշումը հասել է 200/130–ի) ստիպված են եղել բժիշկ կանչել։ Նրան տեղափոխել են Բոտկինի հիվանդանոց։

58–ամյա Մալիշևան խոստովանել է, որ իր մոտ առաջին անգամ է լինում հիպորտոնիկ կրիզ։

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում կարմրուկի երկրորդ դեպքն է գրանցվել

Ելենա Մալիշևան ռուս հաղորդավար է, բժիշկ–թերապևտ, սրտաբան, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ռուսական «Առաջին ալիքի» «Առողջություն» (մինչև 1997թ.), «Ապրիր առողջ» հաղորդումների ղեկավարն է և հաղորդավարը։