Արմավիրի մարզում 8–րդ դասարանցի աղջկա են փախցրել

Իրավապահները կարմիր մեքենան հայտնաբերել են մի քանի գյուղ այն կողմ՝ վթարված վիճակում, սակայն առանց վարորդի և աղջնակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Երեկ` հոկտեմբերի 22–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մարզի գյուղերից մեկում ինչ-որ մեկն անչափահաս աղջկա է առևանգել։

Չէր հասցրել մարզվել. տղան հարսնացուին փախցնելիս երկու անգամ գցել է նրան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այդ մասին հաղորդում ստանալուց հետո անմիջապես մեծ թվով իրավապահներ են ժամանել գյուղ և փորձել գյուղացիներից պարզել կատարվածի մանրամասները։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ աղջնակին փախցրել են կարմիր մեքենայով։ Իրավապահներն այդ մեքենան հայտնաբերել են մի քանի գյուղ այն կողմ՝ վթարված վիճակում, սակայն ո՛չ վարորդն է տեղում եղել, ո՛չ աղջնակը։ նրանք հեռացել են անհայտ ուղղությամբ։

«Արմենիա» հիվանդանոցում զինված անձը փորձել է «փախցնել» դատապարտյալին

Այժմ աղջկա համագյուղացիները, հարազատներն ու իրավապահները համատեղ են գործում՝ նրան արագ հայտնաբերելու համար։

Մեր տեղեկություններով՝ առևանգված անչափահասը սովորում է գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։