ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի ու Վրաստանի հիմնական շահերը Ջավախքի հետ կապված համընկնում են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
Ավելի ավաղ ջավախահայության հարցերը քննարկվել էին Փաշինյանի ու նրա վրացի գործընկեր Գեորգի Գախարիայի հանդիպման ժամանակ։
Մասնավորապես` որոշվել է նորոգել Բավրա–Նինոծմինդա ավտոճանապարհը, որը ՀՀ սահմանից տանում է դեպի Ջավախք։ Վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում։
Վարչապետն ընդգծեց, որ այդ որոշման լուծման մեջ մեծ դերակատարություն ունեցավ ինչպես Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Գախարիան, այնպես էլ նրա նախորդները` Գեորգի Կվիրիկաշվիլին ու Մամուկա Բախտաձեն։
«Որոշ պատճառներով Հայաստանի ու Վրաստանի շահերը ջավախահայության հետ կապված կարող են հակասել միմյանց։ Բայց մեր կառավարությունը կարծում է, որ հայեցակարգային մոտեցումներում մեր շահերը համընկնում են ու դրանցում որևէ հակասություն չկա։ Կրածում եմ` սա ամենակարևոր թեման է, որի ֆոնին մնացած հարցերը պրակտիկ լուծում են ստանում», – ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից
Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունը Ջավախքի հետ բարելավվելու է, ապա սահմանի այդ հատված ավելի շատ ուղևոր ու մարդ ուղարկելու հնարավորություն կլինի։ Այժմ հայ-վրացական սահմանահատումների 70%–ն իրականացվում է «Բագրատաշեն» անցակետով։ Այժմ խնդիր է դրվել հավասարաչափ բաշխել հոսքը բոլոր անցակետերով` Բավրա, Գոգավան ու Բագրատաշեն։
Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ Երևանից Գյումրի է տեղափոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման կետը։ Իսկ դա նոր ակտիվություն կստեղծի երկու երկրների միջև Ջավախքի ճանապարհին։
Նշենք` ջավախահայության ներկայացուցիչները բազմիցս խոսել են Բավրա–Նինոծմինդա ճանապարհը նորոգելու անհրաժեշտության մասին։ Աշխատանքների սկիզբը տարածաշրջանում մեծ աշխուժություն է առաջացրել։
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ ենք ստեղծելու. Փաշինյան