Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է լայնամասշտաբ երկխոսություն ծավալել Սիրիայի հարցը լուծելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից: Այս մասին այսօր Սոչիում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին։

Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել Սիրիան լքող ամերիկացի զինծառայողների վրա. տեսանյութ

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովստին, Պուտինը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է լայնամասշտաբ երկխոսություն ծավալել քրդերի և Սիրիայի կառավարության, ինչպես նաև Թուրքիայի միջև:

«Ակնհայտ է, որ հենց նման երկխոսության շրջանակում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»,- լրագրողների հետ զրույցում շեշտել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ երկիրը պետք է պահպանի իր ամբողջականությունը: