Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին

Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Ջասթին Տրյուդոյի ղեկավարած Լիբերալների կուսակցությունը 157 մանդատ է ստացել 338–ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ընտրություններում հաղթանակ տանելու համար։

Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում` կից իր և Տրյուդոյի լուսանկարը հրապարակելով։

Տրյուդոն արդյունավետ է համարում Փաշինյանի հետ հանդիպումները

«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Տրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։

Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»,–գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Ջասթին Տրյուդոյի ղեկավարած Լիբերալների կուսակցությունը 157 մանդատ է ստացել 338–ից։

Հիշեցնենք, որ 2018–ին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այցելել էր Հայաստան և հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։