Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը. ՔԿ

Նախկին պաշտոնյային կալանավորել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրագործման գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրգործի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ինչ կապ ունի Գագիկ Հարությունյանը

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, և Գուրգեն Սարգսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը և Գուրգեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

«Հյուսիս-հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր

Գուրգեն Սարգսյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել 2008 թ. ապրիլի 21-ին, իսկ ազատվել այդ պաշտոնից`
2010 թ. մարտի 15-ին։

1.8 մլն դոլար է հափշտակվել. նոր չարաշահումներ` «Հյուսիս–հարավի» իրագործման գործընթացում