Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փոքրիկ որդին ցույց է տվել իր վարպետությունը. տեսանյութ

Հայտնի դիրիժորի որդին «մարտահրավեր է նետել» հորն ու ըստ ամենայնի` ապագայում կարող է լուրջ «մրցակից» դառնալ հոր համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նրա փոքրիկ որդին` Ալեքսանդրը, ցուցադրում է իր «վարպետությունը»։

«Որդիս։ Փորիկ դիրիժոր։ Դիրիժոր է դառնալու։ Որդիս իմ արևն է»,–այսպես է Սմբատյանը մեկնաբանել տեսանյութը։

Կադրերում երևում է` ինչ ուշադիր է փոքրիկը հետևում հոր շարժումներին ու կրկնում դրանք։

Սոցցանցի օգտատերերը հավանել են տեսանյութը։ Մի քանի ժամվա ընթացքում այն հազարավոր դիտումներ ու «հավանություններ» է հավաքել։

««Պտուղը ծառից հեռու չի ընկնում», «Արդեն հասկանալի է,թե ինչ մասնագիտություն է ընտրելու», «Հրաշք»», – գրել են օգտատերերը։

Նշենք` 32–ամյա Սմբատյանը ամենահայտնի հայ դիրիժորներից է։ Նա ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այս տարվա սեպտեմբերին նա նշանակվել  է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Հոկտեմբերին 14–ին նա ելույթ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։

Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան

Երևանում հոկտեմբերի 6–9–ը անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման օրը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր մեծ համերգ, որի ընթացքում 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբն աշխարհում առաջին անգամ կատարեց ստեղծագործություն, որը հորինված է արհեստական բանականության կողմից։

Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»

Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էր, գաղափարն իրականություն էր դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։