Դատարանը քննում է Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. ինչու է ուշ ժամին դա արվում

Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Արսեն Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվում՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ այս մասին լրագրողներին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է պահանջել ՀՔԾ–ից Արսեն Բաբայանի գործի մասին

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

«Այն, որ Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը նշանակվել է բավականին ուշ՝ ժամը 18:30–ին, ենթադրում է, որ այդպես են արել, որ հասցնեն մեղադրանք առաջադրել»,–ասաց նա։

Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով

Նրա խոսքով` կարծես թե Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվում՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակության համար։

Արսեն Բաբայանին մեղսագրվող հոդվածը համաներման տակ է. քրեական գործը չէր կարող հարուցվել

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի երեկոյան պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում և Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Պաշտոնատար անձինք այդ քայլին դիմել են խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով։

Պատասխան են տալու. Ծառուկյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին