Անձրևանոցը պետք չի գա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 11–13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20 + 22–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում հոկտեմբերի 22-24-ն առանց տեղումների եղանակ կլինի: Հոկտեմբերի 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից

Հոկտեմբերի 22-26-ը տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում:

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 20–22 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին կտատանվի 11–13 աստիճանի սահմանում։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մինչև այս ամսվա վերջ օդի ջերմաստիճանի նվազում չի սպասվում։ «Մեզ սպասում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,–գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով`հոկտեմբերի 22–ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։