ՌԱԴԻՈ

Շահինյան. «Կառավարությանը ներկայացվելու է երթևեկության անվտանգության ընդհանուր ծրագիր»

Նրանք, ովքեր նախկինում խուսափում էին այս կամ այն պատճառով տուգանքներ վճարելուց, բալային համակարգից պարզապես չեն կարող խուսափել։ Պողոս Շահինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո կատարված քայլերին:
Sputnik
Շահինյան. «Կառավարությանը ներկայացվելու է երթևեկության անվտանգության ընդհանուր ծրագիր»

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ–ի ղեկավար Պողոս Շահինյանն օրենսդրական նախաձեռնություններից առանձնացնում է բալային համակարգին ու ծրագրային ապահովությանն առնչվող հարցերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո որոշվել էր ստեղծել հանձնաժողով: Արդեն տեղի է ունեցել առաջին նիստը: Կառավարությանը ներկայացվելու է ճանապարհային երթևեկության անվտանգության ընդհանուր ծրագիր, ինչպես նաև ռազմավարության մեջ կատարվելիք փոփոխություններին վերաբերվող առաջարկություններ:

Անձրևը բացահայտեց Երևանի ճանապարհատրանսպորտային բոլոր խնդիրները

«2009 թվականին ընդունվել էր կառավարության հաստատած ռազմավարության և գործունեության ծրագիր, սակայն հիմա փաստաթուղթը թարմացնելու և հնգամյա կտրվածքով ծրագիր ընդունելու անհրաժեշտություն կա: Հանձնաժողովը հենց նշված հարցերի վերաբերյալ ներկայացրել է մասնագիտական կարծիքներ: Մոտ ապագայում դրա հետ կապված նույնպես կլինի համապատասխան արձագանք»,- նշեց Շահինյանը:

Գործունեության ծրագիրը ներառելու է բոլոր հատվածները, որոնք առնչվում են ճանապարհային անվտանգությանն իր լայն կոնտեքստով` սկսած ճանապարհաշինությունից, ավարտված առողջապահական խնդիրներով: Կներառվի նաև ոստիկանության աշխատանքը:

Վարորդներին վերաբերող բալային համակարգի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Շահինյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր նախկինում խուսափում էին տուգանքներ վճարելուց այս կամ այն պատճառով, բալային համակարգից պարզապես չեն կարող խուսափել: Կամ եթե վարորդները նախկինում վճարում էին տուգանքները և խուսափում պատժից, ապա բալային համակարգի ներդրման դեպքում կարգազանցներն ուղղակի կզրկվեն վարորդական իրավունքից:

Ի՞նչ է փոխվելու վարորդական վկայական ստանալու կարգի մեջ. փոխոստիկանապետի պարզաբանումը