Պաշտպանության նախկին նախարարը մեկնել է Հայաստանից

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի փաստաբանը չի բացառում, որ նա կվերադառնա մինչև դատարանի թույլտվությամբ սահմանած ժամկետի ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ «Մեկնել է բուժման նպատակով, դատարանի որոշմամբ»,– հիշեցրեց փաստաբանը։ 

Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սեյրան Օհանյանին թույլատրվել է բուժման նպատակով երկրից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։

Օհանյանի փաստաբանը, սակայն, չբացառեց, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա ավելի վաղ` մինչև դատարանի սահմանած ժամկետի ավարտը։

Սեպտեմբերի 20–ի դատական նիստում, միջնորդությունը ներկայացնելիս, Սեյրան Օհանյանի պաշտպանները հայտնել էին, որ նա երկու տարին մեկ պարտադիր բուժզննում է անցնում գերմանական կլինիկայում` իր հաշմանդամության և պրոթեզավորման հետ կապված։

Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»

Պաշտպանները ներկայացրել էին նաև կլինիկայից ուղարկված հրավերը, որտեղ նշված էր, որ Օհանյանին սպասում են հոկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։